Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017 19:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ոռոգման համակարգում ներդրումները կարող են փոխհատուցվել 4-5 տարում

Հայաստանի ոռոգման համակարգում ներդրումները կարող են փոխհատուցվել 4-5 տարում

Արմինֆո. Ըստ նախնական հաշվարկների, Հայաստանի ոռոգման համակարգում ներդումները կարող են փոխհատուցվել 4-5 տարում: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հյաստանի ջրային տնտեսության պետական կոմիտի նախագահ Արսեն Հարությունյանը, նշելով, որ փոխհատուցման ժամկետները կախված կլինեն տեխնոլոգիաներից և կիրառվող մեխանիզմներից:

 

«Բիզնեսի տեսանկյունից և դեմ եմ եղել այդ համակարգի ներդրմանը: Սակայն ողջ աշխարհը գնում է դրան, և, որպես պետական կոմիտեի նախագահ շահագրգռված լինելով ջրօգտագործման ծավալների ավելացմամբ, հասկանում եմ, որ անցումը ոռոգման միասնական համակարգի թույլ կտա ժամանակի ընթացքում թեթևացնել պետության բեռը», - ընդգծել  նա:

 

Նրա ասելով, ոռոգման համակարգը Հայստանում  կներրդվի 2 պիլոտային ծրագրի շրջանակում: Մասնավորապես, Հարությունյանը նշել է Վեդիի ջրամբարի կառուցոմն Արարատի մարզում, որը կնպաստի ոռոգվող հողերի մակերեսի ավելացմանը 500 հա-ով: Երկրորդ ոռոգման համակարգը կներդրվի Արմավիրի մարզում (Բաղրամյան Նորակերտ հնամայնքում): «Համայնքում արդեն կավարտվել է ջրատարի շինարարությունը, ինչն իր հերթին թույլ կտա ևս 500 հա-ով ավելացնել  ոռոգվող հողերի մակերեսը», - նշել է նա:

 

Այդ առնչությամբ պետական կոմիտեի նախագահը նշել է գործարկման նախապատրաստվող ծրագիրը, որի համաձայն, ոռոգման համակրագի ստեղծման գործում ներդրողը 10-20% կներդնի որպես դրամաշնորհային միջոցներ, իսկ ֆինանսավորման մնացած մասը կստանձնի ֆերմերը: «Այժշմ մենք նախապատարստում ենք այդ փաստաթուղթը, ինչից հետո կարող ենք հայտարարիել դրամաշնորհի ստույգ գումարը», - նշել է նա:

 

Այսօրվա դրությամբ, նրա ասելով, Հայաստանում շուրջ 180 հազար հա հող ոռոգման կարիք ունի, որից ոռոգվում է ընդամենը 50%-ը: Մինչև տարեվերջ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ծրագրում է ոռոգվող հողերի ավելացում մինչև 100 հա: