Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր էներգաբլոկը կոչված է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկի հզորությունները: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, 2018 թվականին հիմնական սարքավորումների մաշվածության պատճառով Հրազդանի ՋԷԿ-ը կդադարեցնի իր աշխատանքը: Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր էներգաբլոկը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկի հզորությունները: Ինչ վերաբերվում է Հրազդանի ՋԷԿ-ի հետագա ճակատագրին, ըստ փոխնախարարի, սեփականատերը հետաքրքրություն է ցուցաբերում ջերմակայանի վերակառուցմանը ներդրումներ կատարելու առումով:
Նշենք, որ Ռենկո իտալական ընկերությունը մոտ $ 250 մլն. կներդնի Հայաստանում Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման, որը կաշխատի համակցված շոգեգազային ցիկլով (EKPGTS) 250 ՄՎտ հզորությամբ: Հիմնարկեքի արարողությանը տեղի է ունեցել մարտի 20-ին, Երևան ՋԷԿ-ի տարածքում, որտեղ կսկսվի շինարարությունը:
Շինարարական աշխատանքների ավարտից նախատեսվում է 25 ամիս անց: Ծրագրի շրջանակներում կստեղծի շուրջ 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման պահից` 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: «Շինարարության ընթացքում կօգտագործվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաները, իսկ օգտակար գործողության գործակիցը կլինի 53%, մինչդեռ, Հրազդանի էներգաբլոկում այս ցուցանիշը կազմում է 44%, Երևանի ՋԷԿ-ում`49%:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |