Արմինֆո. Մայիսի 2-ին NasdaqOMX Armenia բորսայում հաջողությամբ մեկնարկել է պետական պարտատոմսերի նախնական տեղաբաշխումը, ինչը մինչ այդ տեղի էր ունենում Կենտրոնական բանկի հարթակում: Մեկնարկը տրվեց եռամյա AMGN36294202 և հնգամյա AMGN60294227 միջնաժամկետ պետական պարտատոմսերից (ՄՊՊ):
Նշված պետպարտատոմսերի թողարկումը, երկարաժամկետ AMGB2029A374 պետպարտատոմսերի (ԵՊՊ) տրանշի հետ միասին տեղի ունեցավ ապրիլի 29-ին և կազմեց 200 մլրդ դրամ: Երկարաժամկետ թողարկումը կտեղաբաշխվի հունիսին, իսկ նշված միջնաժամկետ թողարկումները կտեղաբաշխվեն փուլերով (յուրաքաննչյուրը`8-10 միլիարդ դրամ):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, սակարկությունների ընթացքում եռամյա AMGN36294202 միջնաժամկետ պարտատոմսերի հայտերի ծավալը կկազմի 12,832 մլրդ դրամ, իսկ հնգամյա AMGN60294227 պարտատոմսերի հայտերի ծավալը` 19.507 մլրդ դրամ:
Երկու դեպքում էլ բավարարված հայտերի ծավալը կազմել է 10 մլրդ դրամ: AMGN36294202 պարտատոմսերի միջին միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,3498%, կտրման գնով եկամտաբերությունը` 8.62%, իսկ AMGN60294227 պարտատոմսերի եկամտաբերությունը, համապատասխանաբար` 9.2772% և 9.43%: AMGN36294202 թողարկման արժեկրոնաիին եկամտաբերությունը սահմանվել է 8%, իսկ AMGN60294227 թողարկմանը`9%: Արժեկտրոնային վճարումները նմախատեսված են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Պետական պարտատոմսերը թողարկվում են միջազգային գրանցման ISIN ծածկագրով:
Ըստ թողարկման նորացված կարգի, պետպարտատոմսերի տեղաբաշխումը, շրջանառությունը և մարումը տեղաբաշխման առաջին օրն այսուհետ նախատեսվում է միայն հրապարակային հայտերի ներկայացումով: Իսկ այն գործակալները, որոնց հաջողվել է պետպարտատոմսերն առաջին օրը ձեռք բերել մրցակցային հայտերով, հաջորդ օրը կարող են դրանք ձեռք բերել ոչ մրցակցային հայտերով:
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |