Արմինֆո. Նիժեգորոդի «Պրոմավտո» գործարանը, որը հատուկ նշանակության ավտոմեքենաներ է արտադրում, մտադիր է աշխուժացնել գործունեությունը Հայաստանում:
Գործարանի ներկայացուցիչ Ալեքսանդր Տրուշկովի ասելով, արդեն կա պայմանավորվածություն Հայաստանի պաշտպանության նախարարության հետ` կոնտեյներների և մոդուլային շենքերի մատակարարման շուրջ: Գործարանի ներկայացուցչի ասելով, հետագայում այդ թեման կզարգանա, իսկ այսօր բանակցություններ կկայանան Հայաստանի ԱԻՆ-ում և ոստիկանությունում:
Տրուշկովն ընդգծել է, որ գործարանն զբաղվում է, հիմնականում, տարբեր նշանակության հատուկ ավտոմեքենաների արտադրությամբ, այդ թվում ուժային գերատեսչությունների` ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԻՆ համար: Խոսքը վերաբերում է, ամսնավորապես, վթարափրկարարական ավտոմեքենաներին:
Գործարանը Ռուսաստանում առաջին տեղն է զբաղեցնում շարժական արհեստանոցների արտադրության գծով, Ռուսաստանի գործարանների առաջատար եռյակում է հերթապահ ավտոբուսների արտադրության գծով, առաջատար հնգյակում` իզոթերմիկ ավտոֆուրգոնների և սառնավագոնների արտադրության գծով: Գործարանի ներկայացուցչի հավաստմամբ, ձեռնարկությունը սերտ փոխգործակցություն է իրականացնում «ՎԱԶ», «ԿԱՄԱԶ» և «Ուրալ» գործարանների հետ:
Հավելենք, որ «Պրոմավտո» գործարանն ԱՊՀ երկրների տարածքում հատուկ ավտոմեքենաներ արտադրող խոշորագույն և առավել զինված ձեռնարկություններից մեկն է: 15 տարվա աշխատանքի ընթացքում ձեռնարկությունն արտադրել է ավելի քան 14500 ամենատարբեր նշանակության ֆուրգոններ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, աֆրիկյան հանրապետությունների և Կուբայի ձեռնարկությունների համար:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |