Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ճանապարհային հիմնադրամ, որը կֆինանսավորի ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման աշխատանքները, մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, հիշյալ ծրագրի բյուջետային ֆինանսավորման ծավալները բավարար չեն: Այդ նպատակով տարեկան հատկացվում է շուրջ 7,5 մլրդ դրամ, մինչդեռ առնվազն 90 մլրդ դրամ է անհրաժեշտ: Բյուջետային միջոցները ձմռան շրջանում ուղղվում են տրանսպորտային միջոցների անցանելիության ապահովմանը, ձնահավաքմանը, իսկ ամռան շրջանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը: Ընթացիկ տարում ամռան ժամանակաշրջանի համար նախատեսվում է ուղղել 5 մլրդ դրամ, որի մեծ մասը կօգտագործվի Երևան-Սևան ավտոճանապարհի վերանորոգման նպատակով:
Ճանապարհների վերականգնման խնդիրների լուծմանն էլ կաջակցի ստեղծվելիք Ճանապարհային հիմնադրամը՝ պետության և մասնավոր հատվածի մասնակցությամբ: Բացառված չէ, որ Հիմնադրամը համալրվի նաև տրանսպորտային միջոցների գույքահարկից պետբյուջե ստացված միջոցներով:
Պատասխանելով միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին, ինչը թույլ կտա մեկընդմիշտ լուծել խնդիրը՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է վճարովի ավտոճանապարհների համակարգի ներդրմանը: «Տվյալ փուլում մենք քննարկում ենք հարավային ուղղությամբ՝ դեպի Իրան, վճարովի համակարգի ներդրման հնարավորությունը»,- ասել է նախարարը:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |