Ուրբաթ, 5 Մայիսի 2017 19:32
Ալեքսանդր Ավանեսով

Նահանգապետ. Սանկտ Պետերբուրգի գործարարները պատրաստ են ներդրումային ծրագրեր դիտարկել Հայաստանում

Նահանգապետ. Սանկտ Պետերբուրգի գործարարները պատրաստ են ներդրումային ծրագրեր դիտարկել Հայաստանում

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետևողական զարգացումը և նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների, զբոսաշրջային փոխայցելությունների ավելացմանը և այլն: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարն ու ավելացրել, որ այն ևս լավ միջոց է կապերի ամրապնդման գործում: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գեորգի Պոլտավչենկոն ասել է, որ վերջին շրջանում Երևանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, իսկ այդ ուղղությամբ հետագա քայլերն իրականացվում են ըստ սահմանված միջոցառումների ծրագրի: Նահանգապետն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները և հավելել, որ դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաև քաղաքում կառուցվող «Երևան» առևտրի տունը: Ըստ Գեորգի Պոլտավչենկոյի, Երևանն ու Սանկտ Պետերբուրգը հետևողական քայլեր են իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ: Նահանգապետի խոսքով, Սանկտ Պետերբուրգի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և նրանք պատրաստ են դիտարկել տարբեր նախագծեր ու առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000