Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն աճել է 19.8%, 2017 թվականի ապրիլի 1-ին կազմելով 2.414 տրլն. դրամ: Առաջին եռամսյակի արդյունքներով ավանդների ծավալն աճել է ընդամենը 0.1%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք հրապարակվել են ՀՀ Ազգային Վիճակագրական զեկույցում, ավանդների կառուցվածքում արտարժթային բաղադրիչը տարեկան կտրվածքով աճել է 11.9%, մինչև 1.520 տրլն. դրամ, իսկ դրամով բաղադրիչը` 41.9%, մինչև 894 մլրդ դրամ: Ընդ որում, արտարժույթով ավանդների եռամսյակային անկումը կազմել է 2.4%, իսկ դրամով ավենադները եռամսյակում աճել են 4.5%: Արտարժութային ավանդների ծավալը բանկերի կողմից ներգրավված ընդհանուր միջոցների ծավալներում կազմել է 63%, իսկ դրամով ավանդներինը` 37%:
Բանկային ավանդների ծավալներում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 74.6% կամ 1,802 տրիլիոն դրամ (տարեկան աճը`15.1%, իսկ եռամսյակի աճը`2,3%): Ոչ ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 25.4% կամ 611.8 մլրդ դրամ (տարեկան աճը`36.1%, իսկ եռամսյակի անկումը`6,1%):
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 27.7% կամ 499.7 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`72.3% կամ 1.3 տրիլիոն դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում աճել են 11.9%, եռամսյակային աճը`0,6%, իսկ ժամկետային ավանդները տարեկան կտրավծքով ավելացել են 16.4%, միայ եռամսյակում`3%:
Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2017-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն. դրամ, տարեկան կտրվածքով աճը`12.9%: Իսկ եռամսյակային կտրվածքով ավանդները նվազել են 1,7%:
Ըստ վիճակագրության, դրամով ավանդների միջին տոկոսադրույքները 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ձևավորվել են 9.21% մակարդակում, նմախորդ եռամսյակի 9.82% և նախորդ տարվա` 11:45% փոխարեն: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2017 թվականի մարտի 31-ին կազմել է 483.45 դրամ / $ 1):