Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակում կստեղծվի մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Որպես փաստաթղթի հեղինակ-մշակող հանդես է եկել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը, համակրագի շնորհիվ ԵԱՏՄ մասնակից երկրները կարող են օպերատիվորեն միմյանց տեղեկացնել առողջության և կյանքի համար վտանգավոր արատդրանքի մասին: Փաստաթուղթն արդեն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգը: Համակարգը նաև կապահովի ԵԱՏՄ պետությունների վերահսկողության մարմինների օպերատիվ փոխգործակցությունը և կօգնի նվազեցնել վտանգավոր ապրանքների տարածման ռիսկերը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարզաբանել են, որ տվյալների միասնական բազան կձևավորեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի մարմինները: Շուկայի բոլոր մասնակիցներին հասանելի համակարգը կստեղծվի սպառողների համար գործող եվրոպական հարթակների օրինակով` ինչպես Global Recalls, RAPEX, RASSF և այլն: ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է արտահերթ ստուգումների անհապաղ անցկացում այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, կենդանիներին ու բույսերին, շրջակա միջավայրին սպառնացող վտանգին: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

