Արմինֆո. «ՓՄՁ համագործակցություն» ասոցիացիայի նոր նախագահ է ընտրվել Արտակ Մանուկյանը: Այս մասին հայտարարվել է մայիսի 12-ին, Ասոցիացիայի տարեկան 3-րդ համաժողովում:
Նախագահի պաշտոնում առաջադարվել էր նաև նախկին նախագահ Հակոբ Ավագյանը, բայց հետագայում նա հանեց իր թեկնածությունը և «կողմ» 5 ձայներով ընտրվեց Արտակ Մանուկյանը:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբԵրված վստահության համար, Հ.Ավագյանը հայտարարել է, որ մեծ ձեռքբերում է համարում Ասոցիացիայի մասնակիցների թվի ավելացումը, որն արդեն հասել է 620-ի: «Իմ նախագահության ընթացքում ես մեծ ուշադրություն էի դարձնում «հրդեհների մարմանը», իսկ Ա.Մանուկյանի մոտեցումն այլ է, ռազմավարական է»,-հավելել է նա:
Ձեռքբերումների շարքում Ավագյանը նշել է պետություն-մասնավոր հատված երկխոսության կարգավորումը, սահմանադրական փոփոխությունները, նոր Հարկային օրենսգրքում ՓՄՁ մասով փոփոխությունները, ավելի քան 20 սեմինարների և բազմաթիվ խորհրդատվությունների անցկացումը Երևանում և մարզերում, հակակոռուպցիոն գործունեությունը, օգնությունը հայրենական արտադրողին`made in Armenia նախագծի շրջանակներում, միջազգային ինտեգրումը`համագործակցություն հաստատելով նմանատիպ կառույցների հետ Ուկրանիայում, Բելառուսում, Վրաստանում, Էստոնիայում: Ընդ որում, նա նշել է, որ հաջողվել է կարգավորել հայկական ապրանքների արտահանումը դեպի Էստոնիա:
Նախկին նախագահը նշել է նաև սիրիահայերի հետ աշխատանքը: Նրա խոսքով, այսօր ասոցիացիայի աշխատանքներին ներգրավված են 72-80 սիրիացի գործարարներ, որոնց համար պետական հատվածի հետ երկխոսության միջոցով հաջողվել է լուծել բազմաթիվ խնդիրներ, կապված վարկային վճարումների ժամկետների երկարաձգման հետ: Կազմակերպվել են նաև B2B ձևաչափով հանդիպումներ հանրային սննդի և ավտոտեխսպասարկման ոլորտների ներկայացուցիչների հետ, քանի որ բազմաթիվ սիրիահայերի բիզնեսը հիմնականում կենտրոնացած է հենց այդ հատվածներում: «Այսօր շարունակվում է« պայքարը» Երևանի քաղաքապետարանի հետ, Վերնիսաժում սիրիահայերին 25 մշտական տեղ տրամադրելու ուղղոթյամբ», - Ավագյանը, նշելով, որ այսօր սիրիահայ գործարարներն ունեն ընդամենը 10 տեղ, ինչը դժվարացնում է իրենց ապրանքները վաճառելու հնարավորությունը հանգստյան օրերին:
Ինչ վերաբերում է բյուջեին, Ավագյանը հաղորդել է, որ Ասոցիացիայի միջոցների 90-100% կազմում են մասնակիցների ներդրումները, մասնավորապես, դրանց ընդհանուր ծավալը 2016 թվականի արդյունքերով կազմել է 1086.000 մլն դրամ:
Նշենք, որ Հայաստանի ակտիվ հարկատուների շարքում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները կազմում են 80-90%, բայց այդ հատվածի մասնաբաժինը երկրի հարկային մուտքերի կառուցվածքում կազմում է ընդամենը 5-6%: Իսկ ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում միջին հաշվով կազմում է 27% (2013-2015 թվականներին):
Հիշեցնենք, որ «ՓՄՁ համագործակցություն» Ասոցիացիան հիմնադրվել է 2014 թվականին, որի նպատակն է օժանդակել ՓՄՁ-ներին և պաշտպանել ոլորտի սուբյեկտների շահերը: