Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 10-12-ը ծավալներն աճել են 2%, նախորդ շաբաթ տեղի ունեցած կրկնակի աճից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարային, եվրոյով և ռուբլով գործարքների շաբաթվա վերընթաց տրենդը հաշվետու ժամանակահատվածում փոխարինվեց վայընթաց տրենդով, ինչպես առքի, այնպես էլ վաճառքի գործարքներում: Իսկ արժույթի բորսայական հարթակը շարունակում է լռել:
Արդյունքում, հաշվետու շաբաթ դրամն ամրապնդվեց 484 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ`526 մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 8.5 մակարդակ: Մինչ այդ, 2016 թվականի մայիսի 1-12-ը դրամը դոլարի նկատմամբ 479-ից արժեզրկվել էր մինչև 480.3 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`545-ից մինչև 549 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ պահպանվել 7.5 դրամ/ռուբլի մակարդակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 10.12-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները կազմել են 6.1 մլն.դոլար, միջին փոխարժեքը` 484.16 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`484,72 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են շաբաթվա սկզբին` 2.3-2.8 մլն.դոլար, ուրբաթ օրը նվազելով մինչև 1 մլն.դոլար: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի/վաճառքի դինամիկան 2-14% աճը փոխարինեց 32.8-32% անկումով, եվրոյով – 13-15% աճը` 54-19.3% անկումով, իսկ ռուբլու գործարքներում – 1.5-17.5% աճը փոխարինվեց 45.5-38.7% անկումով: Արդյունքում, գնվել է $ 54.1 մլն., 483.60 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 4.9 մլն եվրո, 524.76 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 551.3 մլն. ռուբլի, 8.35, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 56.4 մլն, 485,12 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 11.3 մլն. եվրո, 528.33 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 294.3 մլն. ռուբլի 8.44 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (մայիաի 2-6-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 67.7 մլրդ-ի դրամային և 41.7 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալներն աճել են 76%, իսկ դոլարային վարկերի ծավալները նվազել են 27%%: