Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 15:11
Նաիրա Բադալյան

Բերբերյան. Շուկան մնում է շուկա. ադրբեջանական գյուղմթերքն առաջին անգամ չէ հայտնվում Հայաստանում

Արմինֆո. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Հրաչ Բերբերյանը վստահ է, որ Հայաստանի տարածք ադրբեջանական խնձորների ապօրինի ներմուծման հետ կապված իրավիճակը միակը չէ:

 

Նրա խոսքով, ադրբեջանական գյուղմթերքն առաջին անգամ չէ հայտնվում Հայաստանում: Հայկական ծիրանը նույնպես անցած տարի «հայտնվել է» Ադրբեջանում: «Հայկական թերթով փաթաթված ծիրանը վաճառվել է ադրբեջանական շուկայում, ինչի առնչությամբ այնտեղ մեծ աղմուկ է բարձրացել»,- հայտարարել է նա: Փորձագետի կարծիքվ, շուկան մնում է շուկա, և դրա հետ ոչինչ չես անի:

 

Հիշեցնենք, որ ապրիլի երկրրդ կեսին մեծ աղմուկ էր բարձրացել Երևանի վաճառասեղաններին ադրբեջանական ծագումով խնձորների հայտնվելու առնչությամբ, և սկսվել էր հետաքննություն: Հայաստանի չորս քաղաքացու մեղադրանք է առաջադրվել  հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև ՀՀ ՊԵԿ մի քանի աշխատակից: