Արմինֆո.Հայաստանի 2017 թվականի տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումներում նկատվում են պահպանողական որոշ տարրեր: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով անհամապատասխանությունը միջազգային կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների միջև:
Ըստ նախարարի, ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումները կատարում է 6 ամիսը մեկ անգամ, իսկ համաշխարհային տնտեսության ճշգրտումները կատավում են եռամսյակային կտրվածքով, իսկ կոնկրետ երկրների գծով`յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: «Եթե դիտարկենք Հայաստանի 2009 թվականի տնտեսական աճի միջին ցուցանիշը, ապա կարելի է տեսնել, որ համեմատաբար բարձր`7.2% աճ էր արձանագրվել է միայն 2011 թվականին: Որից հետո մշտապես մնում ենք 3% աճի շրջակայքում, իսկ 2016 թվականը եզրափակեցինք ՀՆԱ-ի աճի 0.2-0.3% ցուցանիշով, իսկ տնտեսական ակտիվությունը կազմեց 0.5%: Այդ ֆոնին անտրամաբանական կլիներ կանխատեսել ՀՆԱ-ի 4-5% աճ, քանի որ բոլոր տնտեսաչափական մոդելները հիմնված են backward-looking-ի վրա (անցյալ արդյունքների վրա): Այս առումով զարմանալի չէ, որ Հայաստանի տնտեսական աճի գծով միջազգային կազմակերպությունների կանխատեսումները գտնվում են 2.7-3.2% միջակայքում, հավատարիմ մնալով պահպանողականության սկզբունքներին», - ասել է նախարարը:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեով տնտեսական աճը 2017-ին նախատեսվում է 3,2%, անվանական ՀՆԱ-ն`5%, ինդեքս-դեֆլյատորը` 1.7% (2016-ին `2,4%), դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,2-4,4%: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2017 թ.-ին կկազմի 2.7%, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման - 2.9%, Fitch-ը կանխատեսել է 2,1%, ՄԱԿ-ը` 2.7%, ԵԱԶԲ - 2.9%, իսկ Ասիական Զարգացման Բանկը - 2.2%: