Արմինֆո. Ամռանն ընդառաջ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարում է վարկային գծերի և սպառողական՝ «Ունիվերսալ» վարկերի անվանական և էֆեկտիվ տոկոսադրույքների իջեցման մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդները կարող են ձևակերպել սպառողական վարկ՝ վարկ “Ունիվերսալ”, սկսած 13.5%-ից; վարկային գծեր, սկսած 12.5%-ից:
«Ձևակերպելով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները խնայում են ոչ միայն իրենց միջոցները, այլև ժամանակը, քանզի վարկի տրամադրման մասին որոշումը ընդունվում է Բանկի կողմից մաքսիմալ կարճ ժամկետներում՝ միջինում 1 աշխատանքային օրվա ընթացքում (Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար՝ ակնթարթորեն)», - ասվում է բանկի հաղորդագրությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկում» վարկավորման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բանկի ցանկացած մասնաճյուղում, www.vtb.am կայքից կամ զանգահարել բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ» տեղեկագրի տվյալներով, «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջատար եռյակում է ըստ մանրածախ վարկավորման ծավալի` 78.01 մլրդ դրամ ծավալով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկավորման մասնաբաժինը գերազանցում է 47% -ը: Իսկ մանրածախ վարկավորման միագումար ծավալում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժինը հասնում է շուկայի 11%-ին: Սպառողական վարկավորման գծով բանկը 2-րդ տեղն է զբաղեցնում` 62,7 մլրդ դրամ ծավալով, որը վարկային պորտֆելի 38.4%-ն է: Բանկերի սպառողական վարկավորման միագումար ծավալում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժինը հասնում է գրեթե 13%-ի:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: