
Արմինֆո. «Տաշիր» ընկերություններ խումբն ավարտել է «Իզվեստիա»-ի խմբագրության շենքի գնման գործարքը և ձեռնամուխ է եղել վերակառուցմանը: Նախագիծը նախատեսում է ժամանակակից նոր, բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է է նախագծին տեղյակ աղբյուրը:
«Հայտնի է դարձել, որ այս տարվա փետրվարին ավարտել է «Տաշիր» Խմբի կողմից «Իզվեստիա»-ի խմբագրության շենքի ձեռքբերման գործարքը (Տվերսկայա 18): Ներկայումս Տաշիրը ձեռնամուխ է եղել օբյեկտի վերանորոգման նախագծին» - նշել է աղբյուրը:
Ըստ նրա, ներդրումները կկազմեն մոտ 150 մլն.դոլար: «Ծրագիրը նախատեսում է մոսկվացիների համար նշանավոր հանդիսացող շինության, «Իզվեստիա»-ի շենքի վերակառուցումը և նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծումը», - ասել է աղբյուրըտ:
Ըստ աղբյուրի, «Իզվեստիա»-ի խմբագրության ֆասադային մասը լիովին կպահպանվի, իսկ վերանորոգման արդյունքում կլինի նոր համալիր, որը կներառի 250 համարներով հյուրանոց, գրասենյակային մաս, ինչպես նաը հանրային սննդի և առևտրի ձեռնարկություններ: Աղբյուրը նշել է, որ վերապրոֆիլավորման ենթակա է միայն շենքի վերգետնյա մասը:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցեր և Հրազդանի ՋԷԿ ընկերությունները:
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

