
Արմինֆո. Իշխանությունների գլխավոր խնդիրը Հայաստանում ստվերային շրջանառության կրճատումն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նա նշել է, որ այս տարի Հայաստանը տնտեսական աճ է արձանագրել, ինչն անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտների վրա, իսկ դա առաջին հերթին կհանգեցնի պետեկամուտների ավելացման: Մինասյանի կարծիքով, տվյալ պահին հատկապես ակտիվ է զարգանում շինարարության ոլորտը: «Կարծում եմ՝ շուտով Հայաստանում ֆինանսական նոր հնարավորություններ կհայտնվեն»,- նշել է Մինասյանը:
Նա նաև հայտարարել է, որ շատ կարևոր է ներդրումների ներգրավման հարցը: Խնդիրները, Մինասյանի կարծիքով, կապված են այն բանի հետ, որ ներդրողը հաշվի է առնում երկրի տնտեսության բոլոր մինուսները և պլյուսները: «Մեր դեպքում մինուսներ են՝ չհայտարարված պատերազմը և Հայաստանի սահմանների փաստացի շրջափակումը: Սակայն, մոտ ժամանակներս կընդունվեն օրենքներ, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը Հայաստանում, գործարարների համար որոշակի արտոնություններ կսահմանվեն, ինչն իր հերթին գրավիչ գործարար միջավայր կստեղծի ներդրումների համար: Հայաստանի համար մինուսներից մեկը ոչ մեծ ներքին շուկան է, հետևաբար՝ պետք է ավելի շատ աշխատել և զարգացնել արտաքին շուկան»,- նշել է պատգամավորը:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

