Արմինֆո. Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» երկօրյա գործարար համաժողովը, որին մասնակցում են ԵԱՏՄ մասնակից երկրների առևտրա-արդյունաբերական պալատները (ԱԱՊ), Հայաստանի կառավարության անդամներ, ԵԱՏՄ գործարար կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովը կոչված է միավորելու գործարար կառույցների ջանքերը ԵԱՏՄ արտահանման ներուժի զարգացման գործում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ղազախստանի դեսպանությունից, Ղազախստանի պատվիրակությունը գլխավորում է «<KAZNEX INVEST արտահանման և ներդրումների ազգային գործակալություն» ԲԸ վարչության փոխնախագահ Մ.Մայկենովը, ինչպես նաև Ղազախստանի դեսպանության աշխատակիցները:
Դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայության համաձայն, ԱԱՊ-ների դերը փոքր և միջին ձեռներեցության զարգացման և արտաքին շուկաներ արտահանման առաջընթացի գործում մնում է որոշիչ: Հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակում առևտրային կանոններում նորամուծությունները և ազատ առևտրի գոտիների ընդլայնումը` ԵԱՏՄ մասնակից երկրների ԱԱՊ-ների հետ հատուկ հույսեր են կապվում գործարարության շրջանում համակարգված տեղեկատվական աշխատանքի իրականացման գործում, հատկապես այն երկրներում, որոնք միմյանց հետ ընդհանուր սահմաններ չունեն` ինչպես Ղազախստանն ու Հայաստանը:
Համաժղովի շրջանակում ընթանում են Ղազախստանի և Հայաստանի «business 2 business» ընկերությունների ներկայացուցիչների երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ղազախստանցի արտադրողները սպառիչ տեղեկատվություն են ստանում Հայաստասնի շուկայի հեռանկարների վերաբերյալ` արտադրվող արտադրանքի իրացման և որոշակի կոնտր-գործընկերների հետ անձնական հանդիպումների և ծանոթությունների համար: Ղազախստանի գործարար պատվիրակությունը ներկայացված է սննդի, մալուխահաղորդիչների, քիմիական և համակցված կերերի արտադրության ներկայացուցիչների կողմից:
![]() | 4.78 | 0.01 |
![]() | 386.98 | 0.36 |
![]() | 414.49 | 1.73 |
![]() | 482.53 | 4.59 |
![]() | 285.28 | 2.04 |
![]() | 27.73 | 0.11 |
![]() | 54.53 | -0.06 |
![]() | 426.24 | 1.57 |