Արմինֆո. 2017 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանը 40%-ով ավելացրել է ԵԱՏՄ երկրների շուկաներ արտահանվող արտադրանքի մատակարարումները: Մայիսի 27-ին լրագրողներին այդ մասին հաղորդել է ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը` «ԵԱՏՄ. Հայաստան-Համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովի հարթակներում: Փոխնախարարը հաղորդել է առաջիկա տարիներին ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները կրկնապատկելու` պետությունների մտադրության մասին: Նրա կարծիքով, արտահանվող արտադրանքի մատակարարումների աճի տևական միտումի պատճառներից մեկն այն է, որ հայ գործարարն իրեն հարմարավետ է զգում Եվրասիական միության տարածքում: Մասնավորապես, նա հաղորդել է, որ 2016 թվականին ՀՀ արտահանումը ԵԱՏՄ շուկաներ ավելացել է տարեկան 65%-ով, նշելով, որ նման միտում է արձանագրվել 2014 թվականին: «Միության ներսում հայկական արտադրանքը հատուկ գովազդի կարիք չունի», - պարզաբանել է նա:
Ազիզյանը, միևնույն ժամանակ, նշել է, որ Հայաստանի արտահանումը երրորդ երկրների շուկաներ նախորդ տարի ավելացել է տարեկան 13%-ով` չնայած աշխարհում արտահանման մատակարարումների նվազման ընդհանուր միտումին: «Ցանկացած միության, այդ թվում նաև ԵԱՏՄ կարևոր խնդիրն աջակցությունն է ներքին համագործակցությանն ու արտադրանքի արտահանմանը երրորդ երկրներ: Եվ դա մեր հիմնական նպատակն է», - ընդգծել է նա: Այդ համատեքստում Հ.Ազիզյանը նշել է, որ համագործակցության համար լավ հարթակ և օրինակ կարող է լինել «Ռուսալ Արմենալ» ընկերությունը: «Դուք գիտեք, որ մենք ունենք ԵՄ հետ առևտրի արտոնությունների (GSP+) ռեժիմ, և Հայաստանը կարող է ԵՄ երկրներ արտադրանք արտահանել առանց 7%-ի չափ մաքսատուրքի, ինչը նույնքան մրցունակ է դարձնում ապրանքը: Ռուսական ընկերությունները կարող են օգտվել դրանից», - նշել է նա:
Ազիզյանը, միևնույն ժամանակ, հաղորդել է, որ մինչև տարեվերջ նախարարությունը մտադիր է Չինաստանի գործընկերների հետ բանակցություններ վարել կարևոր հայկական ապրանքների համար GSP+ ռեժիմի կիրառման շուրջ: Իսկ որպես իրացման լրացուցիչ շուկաներ փոխնախարարը նշել է Պարսից ծոցի երկրները, որոնք, նրա կարծիքով, մեծ հնարավորություններ ունեն գնղունակության տեսանկյունից:
Հավելենք, որ «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» երրորդ ամենամյա գործարար համաժողովը կայացել է Ծաղկաձորում, որտեղ հավաքվել են ավելի քան 400 մասնակիցներ, մասնավորապես, կառավարության անդամներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի և այլ խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Նման միջոցառումները նպաստում են տարբեր երկրների և տարածաշրջանների գործարարների միջև ուղիղ փոխշահավետ արտադրական և առևտրային համագործակցության հաստատմանը: Համաժողովի շրջանակում անցկացվել են լիագումար նիստեր, սեկցիոն նիստեր, որոնց կազմակերպիչները եղել են ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ և Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ: Կազմակերպվել են շփումների բորսա և երկկողմ գործարար հանդիպումներ: Միջոցառման հիմնական նպատակը բանակցությունների կազմակերպումն է ԵԱՏՄ երկրների ընկերությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում` ոչ պաշտոնական իրադրությունում, նոր գործնական կապերի որոնումը, կարևորագույն տնտեսական հարցերի քննարկումը կառավարության ներկայացուցիչների հետ, բիզնես- գործունեության ոլորտի ընդլայնումը, երկխոսությունն իշխանության ներկայացուցիչների հետ` ԵԱՏՄ-ից արտահանումն ավելացնելու հարցում փոխգործակցության շուրջ: