Արմինֆո. Հայաստանի Մետալուրգիական ոլորտը 2017 թվականի առաջին հունվար-ապրիլին արձանագրել 9.4% աճ, նախորդ տարվա 10.1% անկման դիմաց: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34.6%, կազմելով 2439 տոննա` մեկ տարի առաջ 15,8% անկման դիմաց: Միայն ապրիլին արտադրվել է 571 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 19.1% -ով պակաս է, քան մարտի ծավալը:
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 11.1%, մինչև 3659 տոննա, մեկ տարի առաջվա անկումը`13.3%: Միայն ապրիլին արտադրությունն նվազել է 18,3%, մինչև 834 տոննա: Չզտած պղնձի արտադրությունն, ընդհակառակը, նվազել է 7.7%, մինչև 3948 տոննա, նախորդ տարվա 29.2% աճի դիմաց, ամսական աճը`3.7%, մինչև 1034 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 9,1%, մինչև 136.2 հազար տոննա, նախորդ տարվա աճը`30%: Ամսական կտրվածքով պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 10.7%, մինչև 34.2 հազար տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է տարեկան 33.4%, մինչև 2845 տոննա, նախորդ տարվա 54.1% անկման դիմաց: Ապրիլին ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 4,2%, մինչև 675 հազար տոննա:
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 0.5%-ով, մինչև 9939 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.5% անկման դիմաց: Միևնույն ժամանակ ապրիլին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 5.3%, մինչև 2634 տոննա: Ալյումինի գլանվածքի արտադրության ծավալը կազմել է 128 տոննա, տարեկան 42.7 անգամ աճ, մեկ տարի առաջվա 66,7% անկման դիմաց: Միայն ապրիլին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 14 անգամ, մինչև 71 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 67.8%, մինչև 2914 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.3% անկման դիմաց, իսկ միայն ապրիլին արձանագրվել է 1.5% աճ, մինչև 889 տոննա:
Մոլիբդենի բրիկետների արտադրության վերաբերյալ վիճակագրությունը բացակայում է, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամնակահատվածում ծավալը կազմել է 245 տոննա:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում` Եվրոպա և ԱՄՆ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի մետաղագործական արդյունաբերության արտադրության ծավալը կրճատվել է 11,1% -ով` 2015 թվականի 0.5% անկման դիմաց: Մասնավորապես, մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 50.9%-ով, ալյումինե գլանվածքինը` 47.7%-ով, պողպատե խողովակների արտադրությունը` 22,6%, ցինկի խտանյութինը` 30.3%-ով և ալյումինե փայլաթիթեղինը` 2.1%-ով: Ընդ որում, 2016 թվականին արձանագրվել է ֆերոմոլիբդենի արտադրության 16.9% աճ, չզտած պղնձի արտադրության 11.4% աճ, պղնձի խտանյութի արտադրության 23,1% աճ և մոլիբդենի խտանյութի արտադրության 2.1% աճ: