Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Գեղամ Նավոյանը, կաթիլային համակարգերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ անձինք:
Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրով ակնկալվում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:
«Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հետևելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին և գյուղացիական տնտեսություններին մատուցելու է անհրաժեշտ խորհրդատվություն:
Մտքերի փոխանակման ընթացքում, ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով, որոշվել է հնչած խնդիրների վերաբերյալ 7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկներ:
![]() | 5.65 | 0.04 |
![]() | 395.74 | 0.07 |
![]() | 430.96 | 2.69 |
![]() | 487.59 | 0.44 |
![]() | 297.33 | 3.54 |
![]() | 30.48 | 0.13 |
![]() | 58.64 | 0.11 |
![]() | 432.03 | 5.89 |