Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, տարեկան կտրվածքով Հայաստանի բանկերի հաճախորդների բազան համալրվել է 1,9% -ով կամ 44,016 հաճախորդով: Ընդ որում, բանկերի հաշիվների թիվը տարեկան կտրվածքով աճել են 0,3% -ով:
Հարկ է նշել, որ 2015-2016 թվականներին Հայաստանի բանկային շուկայից դուրս է եկել չորս բանկ` ՊրոԿրեդիտ եւ ԲՏԱ (2015 թ. դեկտեմբերին), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ Հայկական զարգացման բանկը (2016 թ. դեկտեմբերին), միավորվելով, համապատասխանաբար, Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, Արդշինբանկի և Արարատբանկի հետ: Արդյունքում` 2017 թվականին Հայաստանում մնացել է 17 բանկ:
![]() | 5.65 | 0.04 |
![]() | 395.74 | 0.07 |
![]() | 430.96 | 2.69 |
![]() | 487.59 | 0.44 |
![]() | 297.33 | 3.54 |
![]() | 30.48 | 0.13 |
![]() | 58.64 | 0.11 |
![]() | 432.03 | 5.89 |