
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես նշվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված մամուլի հաղորդագրությունում, 2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած,«Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27,7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319,5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 23,7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

