Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017ե գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ, կքննարկվեն գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կնախանշվեն հետագա փոխշահավետ համագործակցության կոնկրետ ուղղություններ: Նախատեսվում են նաև հանդիպումներ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Ապրիլի 21-ին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել էր, որ Բելառուս արտադրողները կարող են մասնակցել Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրում: «Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, և եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ և մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են ևս մասնակից դառնալ ծրագրին»,– նշել էր նախարարը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. աճել է
15,6%-ով՝ մինչև $37,5 մլն: Այդ թվում՝ արտահանումն աճել է 2,1 անգամ, մինչև $14,1 մլն, ներմուծման՝ 8,7%, մինչև $23,4 մլն անկման պայմաններում:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |