
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն տրանսպորտային «Սպայկա» ընկերությունը, որն զբաղվում է նաև պահածոյացված գյուղմթերքների արտադրույամբ և գնումներով, նախաձեռնել է լայնածավալ մի ծրագիր, որն ուղղված է աջակցելու երկրի փոքր և միջին ձեռնարկություններին: « Armzon էլեկտրոնային հարթակը թույլ կտա պատշաճ կերպով ներկայացնել հայրենական արտադրանքը ռուսական շուկայում», - ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ փոխնմախարարի, ծրագիրն արդեն գործարկվել է Մոսկվայում և Կրասնոդարում: Ապագայում նախատեսվում է դրա ընդլայնումը ողջ Ռուսաստանում: «Նախագծի նպատակն է`աջակցել փոքր բիզնեսին, որը բախվում է մարքեթինգային ծախսերի հետ կապվբած ռեսուրսների պակասին: Օգտվելով այս հարթակից, տեղական արտադրողները կկարողանան հաջողությամբ արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի առցանց հարթակներում», - ասաց Մակարյանը:
Մեկ ամիս առաջ «Սպայկա» ՍՊԸ-ն հայտարարել էր էլեկտրոնային հարթակի մոտալուտ մեկնարկի մասին`հայկական ապրանքները ներկայացնելու համար, սկսած գյուղատնտեսական ապրանքներից մինչև տեքստիլ և արվեստի գործեր: Այսօր չհաջողվեց կապի մեջ մտնել ընկերության ներկայացուցիչների հետ:
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

