Արմինֆո. Գոտիավորումը կենտրոնացած է ըստ Հայաստանում գտնվող մշակութային և պատմական հուշարձանների, բայց այսօր անհրաժեշտություն կա գոտիավորել նաև այն տարածքները, որոնք գտնվում են էքստրեմալ տուրիզմի տարածքում: Հունիսի 7-ին էքստրեմալ զբոսաշրջության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
«Այսօր, արկածային զբոսաշրջության զարգացումը գտնվում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում», - նշել է նա, հավելելով, որ այսօրվա քննարկումներից հետո կստեղծվի աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետներում պետք է լուծի զբոսաշրջության ոլորտում գոյացած և ընթացիկ պրեբլեմները:
Այս առումով, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդես է եկել առաջարկով, որպեսզի արկածային զբոսաշրջության տարածքներին շնորհվի բնական հուշարձանների կարգավիճակ: Նրա խոսքով, դա միանգամայն հնարավոր է իրականացնել Բնական հուշարձանների ինստիտուտի հետ համատեղ, որն ունի նման կարգավիճակ շնորհելու լիազորություններ: «Դա ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է», - ընդգծել է նա: Եթե տարածքը չի համապատասխանում սահմանված չափանիշներին և այդ պատճառով չեն ընկնում «բնական հուշարձանների» կարգավիճակի տակ, Հակոբյանն առաջարկում է ստեղծել խորհուրդ, որը լրացուցիչ հետազոտություն կիրականացնի այդ տարածքներում:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծվել է 2016 թվականի հոկտեմբերին:
![]() | 7.81 | 0.41 |
![]() | 458.98 | -0.42 |
![]() | 485.74 | 1.67 |
![]() | 572.99 | 1.96 |
![]() | 359.00 | 0.43 |
![]() | 35.85 | -0.13 |
![]() | 68.01 | -0.03 |
![]() | 472.69 | 2.04 |