Արմինֆո. Կապանի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը, որին անձամբ մասնակցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Թռիչքը և վայրէջքն իրականացվել է թեթև սպորտային ինքնաթիռով:
Օդանավակայանը չի շահագործվել վերջին տասնամյակների ընթացքում: ՔԱԳՎ աղբյուրը ոչ պաշտոնական զրույցում ԱրմԻնֆո-ին հայտնել է, որ այդ տարածաշրջանային օդանավակայանի գործարկման ներդրումային ծրագիրը ավարտված չէ, օդանավակայանը դեռ սերտիֆիկացված չէ:
Իսկ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել է, որ ինքնաթիռը վարել է Ռուսաստանից մասնագետը՝ թռիչքուղու վիճակը, թռիչքի ու վայրէջքի համար պայմանները գնահատելու նպատակով: Նա նաև տեղեկացրել է, որ օդանավակայանի վերակառուցման ներդրումային ծրագիրը կարժենա 2 մլն ԱՄՆ դոլար: «Չնայած այն բանին, որ օդանավակայանը չի աշխատել ավելի քան 25 տարի՝ մեր թռիչքը հաջող է անցել»,- ասել է մարզպետը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ, կա օդանավակայանի հիմնական շենքի նախագիծը: Աշխատանքները կիրականացվեն՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտներին համապատասխան: Մարզպետը նշել է, որ օդանավակայանի շահագործման անհրաժեշտությունը պայմանավորված է մայրաքաղաքի և այլ մարզերի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու անհրաժեշտությամբ: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հետագայում Կապանի օդանավակայանից ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ թռիչքների իրականացումը՝ մարզպետը տեսականորեն չի բացառել դա. «Համենայն դեպս, դրան ոչինչ չի խոչընդոտում»: Խոսելով բնակչության համար թռիչքների մատչելիության մասին՝ մարզպետը հավաստիացրել է, որ բոլոր հաշվարկներն արդեն արված են, տոմսերն այնքան մատչելի կլինեն, որ կանոնավոր ուղևորահոսքը երաշխավորված կլինի:
![]() | 4.78 | 0.01 |
![]() | 386.98 | 0.36 |
![]() | 414.49 | 1.73 |
![]() | 482.53 | 4.59 |
![]() | 285.28 | 2.04 |
![]() | 27.73 | 0.11 |
![]() | 54.53 | -0.06 |
![]() | 426.24 | 1.57 |