Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարներիե կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիաե խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017ե միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո, այցելել է «Նուր-Ալեմե կոչվող կենտրոնական տաղավար, որից միևնույն հեռավորության վրա տեղակայված են բոլոր ազգային տաղավարները:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչե տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:
Ինչպես մայիսի 25-ին Երևանում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասում ընթացիկ տարվա հունիսից մինչև սեպտեմբեր կայանալիք այդ կարևոր միջոցառմանը: Բացի այդ, «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին ներկա կգտնվեն ավելի քան 110 երկրի, այդ թվում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչներ: «Էքսպո 2017»-ի «Ապագայի էներգիա» խորագիրը, թվում է, արտասովոր անվանում է էներգաարդյունահանող պետության համար, սակայն, գտնում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի աղտոտումից զերծ աշխարհ: Եվ մենք գիտակացաբար ընթանում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ուրազաևը:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |