Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017ե մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհե կոչվող հավաքական տաղավարում:
Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։
«Աստանա էքսպո 2017ե ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր:
Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |