Արմինֆո. ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ճշտում է երեկ երեկոյան Երևանում, ինչպես նաև մի շարք հարակից մարզերում տեղացած կարկուտից վնասի չափը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձան, գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վաղ առավոտից գտնվում է Արմավիրի մարզում՝ կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու նպատակով: Նախնական տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Էջմիածնի տարածաշրջանի ինը համայնքի:
Նախարարության մամուլի ծառայությունում տվյալ պահին ձեռնպահ են մնացել նշելուց, թե որքան հեկտար և ինչ մշակաբույսեր են առավել տուժել: Արմավիրի մարզում իրավիճակի գնահատման և կարկուտի հասցրած վնասը նվազագույնի հասցնելու նպատակով օպերատիվ միջոցառումներ կազմակերպելու համար գյուղատնտեսության նախարարությունում կձևավորվի հանձնաժողով: Ավելի մանրամասն տեղեկատվություն խոստացել են ներկայացնել ավելի ուշ:
Ավելի վաղ՝ մայիսի կեսին, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» ղեկավար Հրաչյա Բերբերյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ
նախորդ տարվա համեմատ 2017 թ. գյուղատնտեսությունում արմատական անկում ունենք. կտրուկ կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածքները, շատ գյուղերում` նույնիսկ 50%-ով, կրճատվել է նաև խաղողի այգիների մակերեսը, ինչի առնչությամբ շուտով տեխնիկական տեսակների պակաս կառաջանա: Միաժամանակ նա նշել էր, որ գործերը փոքր-ինչ ավելի լավ են ծիրանի առնչությամբ: «Բերքը միջին է, սակայն` կայուն»,- նշել էր Բերբերյանը:
![]() | 4.02 | -0.01 |
![]() | 393.40 | 2.52 |
![]() | 417.40 | 5.41 |
![]() | 482.58 | 5.75 |
![]() | 293.06 | 3.41 |
![]() | 26.38 | 0.20 |
![]() | 54.79 | 0.35 |
![]() | 431.74 | 6.08 |