Արմինֆո. Հարկերի հավաքում I եռամսյակում գերակատարվել է: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշել է, որ առաջին եռամսյակում ՀՀ պետական գանձարանն ստացել է նախատեսվածից 13 մլրդ. դրամով ավելի հարկեր: Ըստ նախարարի, այս միտումը կարող է շարունակել մինչև տարեվերջ, եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, կապված արտաքին տնտեսական միտումների հետ: Այս առումով նա հավելել է, որ ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկեր (մեկ տարի առաջ`97 մլրդ. դրամ), պլանավորված 100 մլրդ. դրամի փոխարեն: Նա հավելել է, որ 2017-ի մայիսին հավաքագրված հարկերի ծավալը կազմել է 92,4 մլրդ. դրամի, նախատեսված 91,9 մլրդ. դրամի փոխարեն:
Ըստ նրա, բյուջեի եկամուտները 2017-ին կանխատեսվել են 1 տրլն. 135 մլրդ դրամ, սակայն, կառավարությունը կարողացել է ճշգրտել այդ ցուցանիշը, մինչև 1 տրլն. 197 մլրդ դրամ: Վ. Արամյանը նշել է, որ հարկերի հավաքման տեմպերի արագացումը հիմք է տալիս ենթադրելու, որ տերեվերջին կկարողանանք կատարել այդ ցուցանիշը: Ինչ վերաբերում է ծախսերին, նախարարը նշել է, որ I եռամսյակում կարողացել է տնտեսել 26 մլրդ. դրամ, ընդգծելով, որ ծախսերն ապրիլին և մայիսին իրականացվել են ըստ պլանի, քանի որ արդեն հունիսին նախատեսված է դրանց ավելացում:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |