Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 12-16-ը ծավալներն աճել են 6.5%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 40% անկումից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դիտվեց վերընթաց թրենդ, ընդ որում, եվրոյով և ռուբլով գործարքներում բարձր տեմպեր դիտվեցին վաճառքում, մինչդեռ դոլարներն ավելի ակտիվորեն վաճառվում էին, քան գնվում: Այդ պայմաններում բորսայական հարթակը կրկին լուռ էր:
Արդյունքում, հաշվետու շաբաթ դրամը դոլարի նկատմամբ ամրաբնդվեց` 482.5-ից մինչև 481.5 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ`541-ից մինչև 537 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ`8.5-ից մինչև 8.3 դրամ/ռուբլի մակարդակ: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 16-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 478 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`539 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.4 դրամ/ռուբլի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հունիսի 12-16-ը NASDAQ OMX Armenia բորսայական հարթակում գործարքներ չեն եղել: Արտարժույթի միջբանկային շուկայում ծավալները կազմել են 6.6 մլն. դոլար, միջին փոխարժեքը` 482.18 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`482.77 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են երկուշաբթի օրը` 1.5 մլն.դոլար, իսկ նվազագույն ուրբաթ օրը` 600 հազ.դոլար: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի/վաճառքի ծավալը 22.7%-9% անկումից հետո անցավ 30-36.7% աճի, ռուբլու գործարքներում`18.8%-8.4% անկումից մինչև 4.7-17.2% աճ, իսկ եվրոյով գործարքներում վաճառքը 4.5%-ից աճեց մինչև 15.4%, իսկ առքը` 17.5% անկումից մինչև 56.5% աճ: Արդյունքում, գնվել է $ 79.3 մլն., 481.54 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 13.3 մլն եվրո, 537.62 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 1.14 մլրդ. ռուբլի, 8.39, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 93.2 մլն, 482.93 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 13.5 մլն. եվրո, 541.71 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 421.1 մլն. ռուբլի 8.50 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հունիսի 5-10-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 84 մլրդ-ի դրամային և 27.5 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալներն աճել են 72.5%, իսկ դոլարային վարկերի ծավալները նվազել են 38.5 անգամ: