Երեթշաբթի, 20 Հունիսի 2017 14:54
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունը նախանշել է հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացման ուղիները

ՀՀ կառավարությունը նախանշել է հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացման ուղիները

Արմինֆո. Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա: Այդ մասին ասվում է կառավարության նոր ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

 

Ծրագրի համաձայն՝ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և պահպանում է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին: ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝ 1. Տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր, որի հիմնական նպատակն է էլեկտրաէներգետիկական

շուկայի ամբողջությամբ կարգավորվող մոդելից նոր՝ ազատական մոդելին անցումը, առևտրի ժամանակակից կանոնների ներդրումը, սակագնային համակարգի հետագա կատարելագործումը և միջպետական առևտրի խթանումը հանդիսանում են նշված ծրագրի հիմնական գերակայությունները, միաժամանակ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանությունը. 2) մինչև 2020 թվականի ավարտը մշակել Էներգետիկայի մասին նոր ՀՀ օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմի ներդրման ընթացքում առաջ եկած խնդիրները. 3) մինչև 2021 թվականի ավարտը մշակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական

համակարգի նոր հեռանկարային զարգացման ծրագիրը՝ հաջորդ տասնամյա

ժամանակահատվածի համար, որը պետք է ներառի մինչև 2021 թվականն ընկած

ժամանակահատվածի էլեկտրաէներգետիկական համակարգում կատարված աշխատանքները և արձանագրված զարգացումները:

 

2. Նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթաններ ձևավորելու, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ շուկայի աստիճանական ազատականացման խթանման նպատակով մշակել «Էներգետիկայի մասինե, «Լիցենզավորման մասինե և «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքների նախագծերը. 2) մինչև 2017 թվականի ավարտը վերանայել ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումները և իրականացման ժամկետները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ

էներգետիկ անվտանգության պահանջների կատարման արդյունավետությունը.

3) մինչև 2017 թվականի ավարտը մշակել իրավական ակտի նախագիծ, որով

կկարգավորվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների ստացման օբյեկտների բնականոն գործունեության, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգության ու գույքի պաշտպանության հետ կապված գործընթացները. 4) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման խթանման և զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումներ:

 

3. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի լրացուցիչ հետազոտությունները, և ըստ սահմանված պլան-ժամանակացույցի` սարքավորումների մատակարարումը. 2) 2018-2019 թվականների ընթացքում իրականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ

էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտական փուլի աշխատանքները. 3) մինչև 2019 թվականի ավարտը՝ իրագործել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որով կապահովվի Հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը՝ շահագործման լրացուցիչ

ժամանակահատվածում: ԱրմԻնֆո-ի տվյալներով՝ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին:

 

4. Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում իրականացնել հենասյուների և էլեկտրահաղորդման օդային գծերի մոնտաժման և ենթակայանի կառուցման աշխատանքները, բ. մինչև 2019 թվականի ավարտը շահագործման հանձնել էլեկտրահաղորդման օդային գիծը և ենթակայանը. 2) Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մեկնարկել նախագծման աշխատանքների մեկնարկը, բ. մինչև 2019 թվականի ավարտն ավարտել Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագիրը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման

հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը:

 

5. Արևային համակարգային կայանների կառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփումը և ապահովել ՖՎ էլեկտրակայանի կառուցման մեկնարկը: ԱրմԻնֆո-ի տվյալներով՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանի վեց տեղամասերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ: Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար:

 

6. 2017-2022 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերին` այդ ուղղությամբ մշակել նաև օրենսդրական խթաններ: 7. «Կարկառե կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում ՀՀ կառավարությունը

նախատեսում է՝ 1) մասնավոր ներդրողի ներգրավման և մրցույթի անցկացման նպատակով մշակել էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր, մասնավորապես՝ ա. մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման աշխատանքների արդյունքում երկրաջերմային հնարավոր էլեկտրակայանի իրագործելիության ուսումնասիրությունը և արդյունքների ամփոփումը, բ. մինչև 2018 թվականի ավարտը երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի արդյունքում էլեկտրակայանի կառուցման իրագործելիության դրական եզրակացության դեպքում մշակել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր, իսկ մինչև 2019 թվականի ավարտը՝ ներդրողների ներգրավման նպատակով անցկացնել մրցույթ: ԱրմԻնֆո-ի տվյալներով՝ ներկայումս ընթանում է «Կարկառ» տեղանքի պոտենցիալի հաստատման գործընթաց: Նախատեսվում է, որ գեոթերմալ էլեկտրակայանի հզորությունը կկազմի 30 ՄՎտ: Այն կաշխատի հիմնական ռեժիմով: Կայանը կկարողանա տարեկան արտադրել 220-250 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը պետք է հավասար լինի սպառման ընդհանուր ծավալի 2,4%-ին: «Կարկար» գեոթերմալ էլեկտրակայանի ներդրումները կկազմեն մոտ 100 մլն.դոլար:: Կարկարից բացի, Հայաստանում կան նաև այլ հեռանկարային բնակավայրեր, օրինակ, Գրիձորը, Ջերմաղբյուրը և այլն:

 

Միաժամանակ, ինչպես նշվում է կառավարության ծրագրում, Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտը պետք է լինի

թափանցիկ, հանրության առջև ունենա բարձր հաշվետվողականություն: Բնական

պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ: ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում

միտված է լինելու՝ 1. Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության օրենսդրական նոր հենքի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել հանքարդյունաբերության ոլորտի

զարգացման հայեցակարգ և հաստատել դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը. 2) մինչև 2018 թվականի ավարտը կազմել և հրապարակել ՀՀ-ի կողմից ԱՃԹՆ/EITI-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) շրջանակներում՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջին ազգային զեկույց և մշակել ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման

ճանապարհային քարտեզ. 3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր.  4) 2019-2020 թվականների ընթացքում իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ:

 

Ջրային տնտեսության 5-ամյա ծրագրային հայտը բնորոշվելու է ջրային տնտեսության համակարգի զարգացման ու բարեփոխումների շարունակականության, ֆինանսական կայունության համար բավարար հիմքերի ապահովման, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրման, ջրային համակարգերի մասով ջրային ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման և շարունակական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման միջոցով: Առաջիկա 5 տարիների ընթացքում խմելու ջրի ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ապահովել վարձակալի ֆինանսական միջոցներով կատարվող Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի իրականացումը՝ առաջիկա 5 տարիների համար 11 մլրդ դրամի չափով,

կրճատել ջրակորուստներն առաջիկա 5 տարիների համար 12-13 %-ի չափով,

պայմանագրային տարիների ընթացքում՝ 30 %-ով, իրականացնել գույքի բարելավման ու զարգացման վրա ներդրումների պետական ծրագիր՝ շուրջ 150 մլն եվրոյի չափով, մինչև 2019 թվականի ավարտն ապահովել մեխանիկական ոռոգման համակարգերն ինքնահոս համակարգով և մայր ու երկրորդ կարգի ջրանցքները նորերով փոխարինումը՝ ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել «Արփա-Սևան» N 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի ՀայաստանումTeam Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
Խորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցըԽորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցը
ՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքումՖինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53