Արմինֆո. Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանն ուսումնասիրում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Համագործակցության հեռանկարներն են նախօրեին քննարկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինը:
Նախարար Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։ Գործարարները մասնավորապես հետաքրքրություն են հայտնել Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով։ Նախարարը ներկայացրել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը և հնարավորությունները։ Նախարարը գործարարների հետ քննարկել է նաև գյուղտեխնիկայի ապահովման համատեքստում համագործակցության հնարավոր տարբերակները:
Նշենք, որ Ելաբուգայի գործարանը հիմնադրվել է 1985 թվականին: Այսօր գործարանը մասնագիտացած է նավթագազային արդյունաբերության համար հատուկ տեխնիկայի և սարքավորման թողարկման բնագավառում: Այդ ուղղությամբ ձեռնարկությունը համագործակցում է նավթային խոշորագույն ընկերությունների՝ «Լուկօյլի», Ռոսնևտի», «Սուրգուտնեվտեգազի», «ՅՈՒԿՕՍ»-ի հետ:
![]() | 4.78 | 0.02 |
![]() | 390.90 | -0.04 |
![]() | 444.61 | 0.66 |
![]() | 519.04 | 2.22 |
![]() | 282.10 | 0.71 |
![]() | 27.46 | 0.04 |
![]() | 53.53 | -0.02 |
![]() | 477.52 | -0.75 |