Արմինֆո. ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, հաշվի առնելով կառավարության անձնակազմի ներուժը, լիովին իրացվելի է: Միևնույն ժամանակ, ոչ մի կառավարության ապահովագրված չէ փորս-մաժորային հանգամանքներից, ինչը կարող է հանգեցնել որոշակի շեղումների: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ԵՊՀ կառավարման և բիզնեսի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կարլեն Խաչատրյանը:
Ըստ փորրձագետի, կառավարության ծրագիրը գրված է բավականին պրոֆեսիոնալ ձևով: «Ինձ համար, որպես տնտեագետի, շատ կարևոր է, որ ծրագրում նշված են ոչ միայն ոլորտների հստակ խնդիրները, այլ նաև նշված են նպատակները, հստակ կանխատեսվող սպասումներով և իրականացման ժամկետներով»,-հայտարարել է նա:
Խաչատրյանը նշել է, որ հատկապես համապատասխան օրենսդրական բազայի բացակայությունն է պատճառը, որ հանրապետություն ներգրավվող ներդրումների գծով արձանագրվել է բացասական դինամիկա: Իսկ դրա կարգավորումը թույլ կտա ոչ միայն արդյունավետորեն պայքարել Հայաստանում արմատացած մենաշնորհների դեմ, որոնց առկայությունը լուրջ վտանգ է ստեղծում ներդրողների համար և չի երաշխավորում նրանց պաշտպանությունը:
Ըստ տնտեսագետի, ներկայիս կառավարության անդամները, ի տարբերություն նախորդների, հանդիսանում են իրենց գործի լավագույն մենեջերներ: Այս համատեքստում, նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ կառավարության համար, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, դժվար կլինի ապահովել ՀՆԱ-ի 5% տարեկան նախատեսված աճ, բայց, այնուամենայնիվ, ցանկության և արտաքին բարենպաստ պայմանների դեպքում այդ ցուցանիշը լիովին իրացվելի է: Իրատեսական է նաև արտահանման ծավալները մինչև ՀՆԱ-ի 40-45%-ն ավելացնելու հավակնությունը: Միայն նման հավակնոտ գագաթներ նախատեսելու դեպքում Կառավարությունը կկարողանա ապահովել երկրի տնտեսության իրական աճ, նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, նա չի ժխտում Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսաստանյան տնտեսությունից: Ըստ նրա, Ռուսաստանում տեղի ունեցած ցանկացած բացասական միտում պարտադիր կերպով անդրադառնում է նաև մեր տնտեսության վրա: Հետևաբար, նման պայմաններում, որքան էլ իրատեսական լինեն ծրագրով ամրագրված ցուցանիշները, դրանք հետագայում, ամենայն հավանականությամբ, ճշգրտման կարիք կունենան, եզրափակել է փորձագետը: