Արմինֆո. 2017 թ. հուլիսի 8-9-ը Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանաիկ հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ջերմուկի զարգացման կենտրոնի նախագահ Վազգեն Գալստյանը:
Նրա խոսքով, փառատոնի նպատակը Հարթավան գյուղը և ամբողջ մարզը էկոլոգիական զբոսաշրջության կենտրոն վերածելն է: Եվ դա պատահական չէ, քանի որ Արագածոտնի մարզը, մասնավորապես՝ Հարթավան գյուղը, հարուստ է իր ֆլորայով և ֆաունայով: Նրա խոսքով, 2017 թ. միջոցառման մասնակիցներին հարուստ և տարատեսակ ծրագիր է սպասում: Մասնավորապես, միջոցառման մասնակիցներին սպասում է «Գանձերի որոնում» խաղը, կկազմակերպվեն նաև քայլարշավներ և թիթեռադիտարկում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշել է, որ նախաձեռնությունը մեծ մշանակություն ունի՝ տարածաշրջանում տուրիզմի զարգացման տեսակետից: Այդ ուղղությամբ կվերանորոգվեն ճանապարհները՝ զբոսաշրջիկների և փառատոնի այլ մասնակիցների ավելի հարմարավետ տեղաշարժի համար: «Նման փառատոնները թույլ են տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանի բնությունը և գեղեցկությունը: Դրանք կարող են նաև հարթակ հանդիսանալ Հայաստանում զբոսաշրջության այլ տեսակների զարգացման համար»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:
RUB | 4.04 | 0.04 |
USD | 396.58 | -0.13 |
EUR | 413.36 | 3.40 |
GBP | 497.27 | 4.40 |
CAD | 277.74 | 2.59 |
JPY | 25.98 | 0.42 |
CNY | 54.53 | -0.23 |
CHF | 440.16 | 3.59 |