Արմինֆո.
Արժութային բաղադրիչը Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում շարունակում է գերիշխել, 2017 թվականի հունիսի 1-ին կազմելով 62.7% կամ 1.445 տրլն. դրամ, բացարձակ արտահայտոթյամբ ավելանալով 9.8% (առանցերկարաձգված և ժամկետանց վարկերի): Իսկ դրամային վարկավորման մասնաբաժինը կազմել է 37.3% կամ 860.6 մլրդ. դրամ, տարեկան աճը`27,9%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք, ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017 թվականի հունիսի 1-ի դրոթւյամբ աճել է 14.4% տարեկան, մինչև 2.458 տրլն. դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները Հայաստանի բանկային համակարգում տարեկան կտրվածքով ավելացել են 15.9%, մինչև 2.305 տրլն. դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017-ի հունիսի 1-ին համապատասխանաբար կազմել է`4.70% (նախորդ տարի`5.28%) և 1.51% (նախորդ տարի` 2.19%): Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի բանկերում տարեկան կտրվածքով նվազել է 21,6%, մինչեւ 37 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 1,8%, մինչև 115,5 մլրդ դրամ: Թե երկարաձգված, և թե ժամկետանց վարկերի ծավալներում գերակշռում են երկարաժամկետ վարկերը:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի հունիսի 1-ի դրոթւյամբ ձևավորվել է 15.20% մակարդակում (նախորդ տարի`18.14%):
(ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 5.31.2017 թվականի դրությամբ կազմել է 482 դրամ/$ 1):
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |