Արմինֆո. Ժամկետանց վարկերը Հայաստանի առևտրային բանկերում տարեկան կտրավածքով նվազել են 21,6%, 2017 թվականի հունիսի 1-ին կազմելով 37 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, դրան զուգահեռ 1,8% ավելացել են երկարաձգված վարկերը, կազմելով 115,5 մլրդ. դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017-ի հունիսի 1-ին համապատասխանաբար կազմել են`4.70% (նախորդ տարի`5.28%) և 1.51% (նախորդ տարի`2.19%):
Ժամկետանց վարկարի պորտֆելում երկարաժամկետ վարկերը կազմել են 57.8%, իսկ մնացած 42.2% - ը կազմել են կարճաժամկետ վարկերը, բացարձակ մեծությամբ համապատասխանաբար կազմելով` 21.4 մլրդ և 15,6 մլրդ դրամ:
Երկարացված վարկերի ծավալներում առյուծի բաժինն ընկնում է երկարաժամկետ վարկերին`57.4% կամ 66.3 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետները կազմել են 42.6% կամ 49.3 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, բանկային վարկավորման ծավալը 2017-ի հունիսի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 14.4%, մինչև 2.458 տրլն. դրամ: Իսկ առանց երկարձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 15.9%, կազմելով 2,305 տրլն դրամ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 5.31.2017 թվականի դրությամբ կազմել է 482 դրամ/$ 1):
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |