Արմինֆո. ՀՀ Վերահսկիչ պալատը 2016 թվականին չի զբաղվել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությանն ուղղված վարկային միջոցների արդյունավետության հարցերով: Այս մասին հուլիսի 6-ին երկրի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՎՊ ղեկավար Լևոն Յոլյանը:
Ըստ նրա, ՎՊ մտադիր է առաջիկա տարիներին խորհրդարանականների դատին ներկայացնել որակապես նոր բացահայտումներ: Ընդհանուր առմամբ 2016 թվականին ուսումնասիրվել է 21 ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 13 մլրդ դրամ: 7 ծրագրերի գծով 217 մլն դրամի թերությունները վերացվել են: Բացի այդ, 35 ծրագրերի ծախսերն արդեն գերակատարվել են և փաստացի ծախսերը գերազանցել են ծրագրված 52 մլրդ դրամը: Այսպիսով, 35 ծրագրեր իրականացվել են մինչև 50%-ով, ինչի արդյունքում նախահաշիվները ճշգրտվել են 17.8 դրամով: Ամենամեծ անհամապատասխանությունն արձանագրվել է բնակարանային շինարարությունում (75,7%): Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Լևոն Յոլյանը, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի գծով անցյալ տարի հետազոտություններ չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2013 թվականին այն ժամանակ ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանը մատնանշել էր նախագծի իրականացման թերությունները, իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից, իսկ տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու է ֆրանսիական «Սոֆեժ» ընկերությունը: Այն ժամանակ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները բացահայտել էին բացահայտել էին, որ շինարարներ չեն ապահովում բետոնե ցածկի ցանկալի հաստությունը, բետոնի որակը ցածր է, շինարարությունը կատարվում է տեխնիկական խախտումներով, չի ապահովվում ջրահեռացումը, բավարար չափով չի ամրացվել կամուրջը և այլն: Ըստ ՎՊ եզրակացության, «Սոֆեժը» պատշաճ կերպով չի կատարում տեխնիկական հսկողության գծով իր պարտավորությունները:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: