Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ, որը 29,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, 2017 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոցե օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26,1 տոկոս աճ: «Զվարթնոցե օդանավակայանում 2017 թվականի առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակե օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 7744 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 1558 տոկոսով:
«Շիրակե օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402,1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:
«Զվարթնոցե և «Շիրակե օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24,5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.04 | 0.04 |
USD | 396.58 | -0.13 |
EUR | 413.36 | 3.40 |
GBP | 497.27 | 4.40 |
CAD | 277.74 | 2.59 |
JPY | 25.98 | 0.42 |
CNY | 54.53 | -0.23 |
CHF | 440.16 | 3.59 |