Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, նաև «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել:
Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, ներկայումս ստուգվում է հայկական և ռուսական քարտերի համատեղելիությունը: Նախագիծը ենթադրում է քարտերի փոխադարձ ընդունում երկու երկրների ենթակառուցվածքներում: Փորձնական գործարկումը նախատեսվում է սամռան վերջին, ինչպես նաև նախատեսում է համատեղ քարտերի թողարկում: Նման քարտերի թողարկման տեխնիկական հնարավորութոյւն ունեն 16 բանկեր, որոնք գործում են ԱրՔա համակարգում:
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 3-ին Armenian Card և «ՊՔԱՀ» ընկերությունների միջև ստորագրվեց մտադրություների մասին համաձայնագիր, որով նախատեսվում է ԱրՔա և Միր քարտերի փոխադարձ սպասարկում: Նախագծի պիլոտային գործարկումը նախատեսվում է 2017 թվականի ամռանը:
Նշենք, որ «Միր» քարտերի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ 2014 թվականի ամռանը, երբ Visa և MasterCard համակարգերը ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով դադարեցրին սպասարկել ռուսական մի շարք բանկերի քարտերը: 2016-ի հունիսի 3-ին մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրվեց «Արմենիան քարդ» և ՊՔԱՀ միջև, որով նմախատեսվում է վճարային նքարտերի փոխադարձ սպասարկում: Ըստ Արմենիան Քարդի տվյալների, համակարգի անդամներն են Հայստանի 16 բանկերը, բացառույամբ Մելլաթ Բանկի:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կար 1 570 758 ակտիվ քարտ (տարեկան անկումը`9,1%): Այդ թվում, ազգային ArCa քարտերը կազմել են 521 273 հատ (տարեկան անկումը`5%): Նույն օրվա դրությամբ եղել է 1 432 բանկոմատ և 6971 POS- տերմինալ, որից 827-ը տեղադրված է բանկերում: 2016-ին պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 1.4 տրլն դրամ, որից 361 մլրդ-ը`ArCa տեղական քարտերով: