Արմինֆո. Գյուղատնտեսական ապահովագրության եռամյա «պիլոտային» ծրագրի իրականացմանը կներդրվի 10 մլն.եվրո, որից 5 մլն.եվրոն տրամադրի գերմանական KfW բանկը, իսկ մյուս 5 մլն-ը` ՀՀ կառավարությունը: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսոթւյան նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻՆֆո գործակալության հարցին:
Ըստ նախարարի, ծրագիրը մեկնարկում է 2018 թվականից: Այդ նպատակով անհրաժեշտ է նույնականացնել ամենակարևոր խնդիրները, հատկապես օրենսդրական դաշտը: «Այսօր Հայաստանում չկան գրանցված ֆերմերական տնտեսություններ, և պարզ չէ, թե ում, և ինչպես, պետք է ապահովագրել: Դրա համար անհրաժեշտ է ֆերմերներին բերել օրենսդրական դաշտ, ինչը ժամանակ է պահանջում»,-ընդգծել է նա: Նախարարը նշել է, որ շուտով սպասվում է KfW բանկի մասնագետի այցը, իսկ մինչև տարեվերջ կորոշվի այն շրջանը, որտեղ կփորձարկվի նախագիծը:
Ըստ նախարարի, գյուղատնտեսությունը Հայաստանում ռիսկային ոլորտ է: «Բնա-կլիմայական պամաներից գյուղատնտեսոթյանը պատճառված վնասները գնահատվում են առնվազն 5% կամ 32 մլրդ.դրամ (900 մլրդ-ից)»,-նշել է նա: Սակայն, առայժմ չկա տեղական ապահովագրական ընկերություն, որը հետաքրքրված լինի այդ ծրագրին: Նախարարը վստահ է, որ սա հենց այն դեպքն է, երբ շատ կարևոր է հարցի ճիշտ մատուցումը, իսկ շահավետ մատուցման դեպքում կարելի է շահագրգռել տեղական ապահովագրողին, ապահովելով նաև պետության աջակցությունը: «Մեր հաշվարկներով, գյուղատնտեսական ապահովագրությունը Հայաստանում կաշխատի: Համակարգը երկրում կնդրդրվի առավելագույնս երեք տարիների ընթացքում»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականի մամուլի ասուլիսում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ 2015 թվականին նախարարությունը, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության հետ համատեղ, նախատեսում է խոշոր եղջերավոր անասունյների ապահովագրության պիլոտային նախագիծ իրականացնել Վայց Ձորում: «Վերջին երկու տարիներին ընկերությունը հետազոտեց ոլորտը և նախատեսում է սկսել անասնաբուծության ոլորտից, որտեղ ռիսկերը համեմատաբար քիչ են, որից հետո մտադիր է տարածել նաև մյուս ոլորտներինե,-ասել է Կարապետյանը: Նա նաև նշել է, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չցանկացավ իր վրա վերցնել նման ռիսկեր: Սակայն, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը գոհ չէ համատեղ աշխատանքային խմբից: «Աշխատանքներն իրականացվում էին իմիջայլոց: Չեմ կարող ասել, որ ակտիվորեն իրականացվում էին ինչ-որ հետազոտություններե,-նշել է Ալթունյանը: Նրա խոսքով, 2013-ին կար աշխատանքային խումբ, որը կազմված էր ընկերության մեկ և նախարարության 3 աշխատակիցներից: Ռիսկերը հաշվարկվեցին, և այդ փուլում ամեն ինչ կանգ առավ: «Գյուղատնտեսության, հատկապես հայկական գյուղատնտեսության վնասաբերությունը շատ բարձր է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, դա բոլոր ռիսկերի միավորումն է մի փոքր տարածքում, երկրորդը, առկա են գոյություն ունեցող բոլոր ռիսկերը - հեղեղումներ, ցրտահարություններ, կարկուտ, սողանքներ: Ագրոապահովագրությունը տվյալ պարագայում պետք է կրի կիսապարտադիր բնույթ, որպեսզի ապահովագրվի ֆերմերական տնտեսությունների գոնե 30-50%-ը: Այսինքն` ողջամիտ չէե,-պարզաբանել է ապահովագրողը: Ալթունյանը նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման նախաձեռնություն ցուցաբերեց նաև Գերմանական բանկը (KfW), բայց այդ ժամանակ ընկերոթյունում արդեն կորել էր գյուղապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը: Արդյունքում, 5-6 ամիս առաջ այդ խումբը վերացավ: Նրա խոսքով, ընկերությունը կվերադառնա այդ թեմային, երբ «գործունեության այդ տեսակում կհայտնվի կոմերցիոն տարր և տնտեսական հիմնավորվածություն: Հակառակ պարագայում դա այն զբաղմունքն է, որով պետք է զբաղվեն գիտահետազոտական ինստիտուտները»,-նշել էր Լ.Ալթունյանը: