Արմինֆո. Հայտարարված 120 մլն.դոլարի ներդրումների մոտ 40%-ն արդեն ներդրվել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նախարարի, այս փուլում ակտիվորեն աշխատում են նոր ինտենսիվ այգիների գցման և ժամանակակից ջերմատների ստեղծման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանում գյուղատնտեսությունը 2017-ի հունվար-մայիսին արձանագրվել է 3,5% անկում: Մասնավորապես, բուսաբուծությունը կրճատվել է 16,8%, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններով: «Երկար ձմեռը բաց դաշտում արտադրող ֆերմերներներին թույլ չտվեց լիարժեք օգտագործել այդ ժամանակահատվածը», - բացատրել է նախարարը:
Սակայն, անասնապահությունում արձանագրվել է 1,3% աճ, ինչը, ըստ նախարարի, զարմանալի չէ, քանի որ ոլորտում Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվել է մեծածավալ ծրագիր: Ըստ նախարարի, ոլորտի աճի 2017-ին նախատեսվում է 3,6%: Միևնույն ժամանակ, ձեռնպահ մնալով հստակ կանխատեսումներից, նախարարը հույս է հայտնել, որ օգոստոսի տվյյալները կլինեն ավելի լավատեսական: «Ներկայումս չենք կարող ասել, թե որքանով է իրատեսական Հայաստանի գյուղատնտեսության 3,6% աճը, բայց կա կանխատեսում, և մենք ամեն ինչ կանենք դրան հասնելու համար», - ասել է Իգնատի Առաքելյանը:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

