Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 10-ին մասնակցել է Քիշինևում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։
Քննարկվել են էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։
Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռբերումներն ու նախատեսվող քայլերը։
Անդրադառնալով Արևելյան Գործընկերության անդամ երկրներում էներգախնայողությունը խթանող օրենսդրությունների մշակման և ներդրման գործընթացին՝ Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչն ընդգծել է հատկապես Հայաստանի օրենսդրական դաշտի առավելությունները։ Արձանագրվել է, որ Հայաստանն այս ասպարեզում առաջ է անցել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներից:
Միջոցառման շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

