Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express քարտապաննհերի համար ազդարարել է նոր խաղարկումով ակցիայի մեկնարկը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մինչև ս.թ.սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express քարտապանները Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների) նվազագույնը 1000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հնարավորություն են ստանում շահել չորս iPhone 7 բջջային հեռախոսներից մեկը։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առևտրի և սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ American Еxpress քարտը (այնպես, որ Քարտի ամբողջական համարը և այլ տվյալներ չերևան), այնուհետև նկարը բեռնել Facebook սոցիալական ցանցի էջում #myamexcard գլխագրով՝ պարտադիր նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location):
Որքան շատ նման հրապարակումներ իրականացվի, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած Քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած /share/ օգտատերերի միջև: Խաղարկությունը կկայանա ս.թ. սեպտեմբերի 20-ին` առցանց հեռարձակմամբ:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և American Express վճարային համակարգը 2014 թվականի հոկտեմբերի սկզբին թարմացրեցին համագործակցության պայմանագիրը, որն սկիզբ էր առել 2010 թվականի նոյեմբերից, ինչի շնորհիվ պահպանվեց կորպորացիայի բացառիկ գործակալի կարգավիճակը Հայաստանում և շարունակվեց AmEx քարտերի թողարկումը, ինչպես նաև դրանց ենթակառուցվածքների սպասարկմանն ուղղված աշխատանքները: Ներկայումս Բանկը թողարկում է 3 տեսակի AmEx քարտեր`American Express Gold, American Express Blue և American Express Cashback:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)`12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: