Արմինֆո. ԱրմԻնֆո ԼԳ-ն պարգևատրվել է GeoProMining ընկերություների խմբի «Հուսալի գործընկեր» շնորհակալագրով և «Հուսալի գործընկերային հարաբերությունների, արդյունավետ աշխատանքի և փոխշահավետ համագործակցության համար» պատվո մեդալով:
ԱրմԻնֆո ԼԳ-ին շնորհակալագիրը և պատվո մեդալը հանձնել են հուլիսի 14-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում ընկերության աշխատակիցների և ավանդական գործընկերների պարգևատրման ընթացքում՝ կապված Հայաստանում 10-ամյա ներկայության, ինչպես նաև «Հանքագործի և մետալուրգի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ: Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում /Հայաստանում ընկերության ներկայության քաղաք/ տեղի են ունեցել ընկերության աշխատակիցներին և ավանդական գործընկերներին հոբելյանական մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրման արարողությունները: Լավագույն աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել: Տեղական համայնքների աջակցության սոցիալական քաղաքականության շրջանակներում ընկերությունը քաղաքաների կարիքների համար տեխնիկա է նվիրել վերջիններիս: «Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակներում այդ քաղաքներում կազմակերպվել է մանկական ժամանցային ծրագիր, որին մասնակցել են մուլտֆիլմերի, հեքիաթների սիրված հերոսները, ծաղրածուներ և աճպարարներ, ովքեր երեխաներին զվարճացրել են խաղերով և մրցույթներով: Տեղի են ունեցել համերգներ, որին մասնակցել են տեղի դպրոցներից կոնկուրսանտներ: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ են ստացել ընկերությունից: Միջոցառումներն ավարտվել են Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով: 2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու և այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |