Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Սոդիալե ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոյի հետ։
Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։
Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։ «Ձեր այս այցը և մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնումե,- նշել է նախարարը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաև շահագրգիռ գործարար շրջանակների հետ։
«Սոդիալիե ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է և հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։ «Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաև Հայաստանի իմիջը և «Արտադրված է Հայաստանում պիտակըե։ Շնորհակալ եմ արդյունավետ հանդիպման և ջերմ ընդելունելության համար։ Մենք զգում ենք պետության աջակցությունըե,- նշել է նա։
Մարտին ՀՀ Նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սուրեն Կարայանը և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդը հանդիպել էին տասնյակից ավելի գործարարների հետ, քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նրանց թվում էր նաև «Սոդիալե ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։