Արմինֆո. Ամփոփվեց «Ռոստելեկոմիե «Նոր հնարավորություններ ուսանողների համարե նախագիծը, որը երրորդ տարին է, ինչ միավորել էր հայաստանյան ամենատարբեր բուհերի ու մասնագիտությունների 20 ուսանողների մեկ նպատակի շուրջ՝ հաղթելու և ընդգրկվելու «Ռոստելեկոմիե անձնակազմում։
Նրանք, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանը անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։ Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթել են ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին, անցել ինտերակտիվ ուսուցում ամենատարբեր թեմաներով՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական հարցերից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ, կազմել համատեղ նախագծեր, մասնակցել մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերել նոր ընկերներ։
Հուլիսի 18-ին ամփոփվեցին արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին` Լիլիթ Գրիգորյանին (4-րդ կուրս, Տեղեկատվական անվտանգություն բաժին, Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, ՀԱՊՀ) առաջարկվեց եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմիե՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր և առաջիկա թափուր հաստիքների դեպքում կդիտարկվեն նաև նրանց թեկնածությունները։
«Մեզ համար շատ կարևոր է լինել երկխոսության մեջ երիտասարդների հետ, նրանց ներկայացնել ընկերության կորպորտատիվ կառավարման սկզբունքները։ Համոզված եմ, որ այստեղ ստացած գիտելիքները մեծապես կնպաստեն նրանց հետագա կարիերայի զարգացման գործում։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային և խոշոր ընկերություններում աշխատանքի մասին։ Հատկանշական է, որ նախորդ տարիների մասնակիցներից ուսանողները աշխատանքի են անցել մեր ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում և հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու ուսումը»,-նշել է «Ռոստելեկոմե Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նախագծին կարող էին մասնակցել ուսանողներ ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից, ինչպես նաև մագիստրատուրայից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է երրորդ անգամ, և ընտրությունն իրականացվում է մասնակցել ցանկացող մեծաթիվ ուսանողների շրջանում։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄե Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: