Արմինֆո. Կայացավ Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Կոնվերս Բանկի թիմը, ծրագրին մասնակիցների աննախադեպ թվի և գրանցած հաջողությունների շնորհիվ, մարտի 17-ին Մինսկում՝ Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսի շրջանակներում արժանանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին:
«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրի ֆինանսավորման, վարկավորման ոլորտները և մասնակցությունը կրթական ծրագրերի»,-նշում է աղբյուրը:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից ի վեր և ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն», իսկ 2017թ՝ Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակներին:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը` 14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%: Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի տիրապետողն է Holding Company "Blakery Assets" LTD: ընկերությունը:
![]() | 4.76 | -0.02 |
![]() | 387.28 | 0.06 |
![]() | 414.12 | -2.80 |
![]() | 479.72 | -5.47 |
![]() | 287.94 | -0.71 |
![]() | 27.61 | -0.27 |
![]() | 54.62 | 0.04 |
![]() | 425.12 | -2.46 |