Արմինֆո. 2017 թ. հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանն արտահանել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 62 հազար տոննան մատակարարվել է ռուսական շուկա: Այդ մասին հուլիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ արտահանվել է 26000 տոննա ծիրան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 7 տարիների համար: «Ընդ որում, ծիրանի արտահանումը դեռ շարունակվում է` ի հաշիվ սառնարանային տնտեսություններում պահեստավորված մթերքի»,- նշել է Ռ. Մակարյանը: Միաժամանակ նա հավելել է, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ երկու անգամ ավել` 2500 տոննա ելակ է արտահանվել, իսկ կարտոֆիլի արտահանումը եռակի անգամ է ավելացել` կազմելով 5400 տոննա: Նրա խոսքով, արտահանում իրականացվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, մնացածը՝ Վրաստան, ԱՄԷ, Բելառուսի Հանրապետություն և Ուկրաինա:
Մթերումների առնչությամբ փոխնախարարը նշել է, որ հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը շուրջ 67 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. հունվար-մայիսին Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 3,2%՝ մինչև 183.4 մլրդ դրամ անկում է արձանագրել: Գյուղատնտեսության նախարարությունում ցուցանիշների իջեցումը բացատրել են գյուղատնտեսական տարվա՝ որոշակի ուշացումով (10-15 օր) մեկնարկով և կարկուտի հասցրած վնասով:
![]() | 4.93 | 0.00 |
![]() | 385.62 | -0.46 |
![]() | 447.28 | 4.68 |
![]() | 524.83 | 8.29 |
![]() | 281.13 | 1.14 |
![]() | 26.58 | 0.49 |
![]() | 53.76 | 0.05 |
![]() | 476.07 | 4.38 |