Արմինֆո. Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարար Արամյանը անդրադարձել է ԵՆԲ-ի հետ ներկա համագործակցությանը և կարևորել է, մասնավորապես, ԵՆԲ աջակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակը, զարգացման հիմնական միտումները և ՀՀ կառավարության կողմից տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
ԵՆԲ փոխնախագահը նույնպես կարևորել է Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը: Վազիլ Հուդակը նշել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել համագործակցությանն ուղղված նոր ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում պետական-մասնավոր գործընկերության զարգացմանն աջակցության հնարավորությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է Հայաստանում ներդնել մոտ 212 մլն.եվրո: Ի դեպ, միայն վերջին 3 տարիների ընթացքում ԵՆԲ-ն էապես ավելացրել է ներդրումների ծավալը Հայաստանում: Հայաստանի հետ բանկի համագործակցությունը հիմնված է 3 առաջնահերթ`էներգամատակարման, ենթակառույցների զարգացման և աջակցության և ՓՄՁ աջակցության ոլորտների վրա:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |