Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի տարեկան աճը 2017 թվականի հուլիսի 1-ին աճել է 15% մինչև $ 6,1 մլրդ (2.95 տրլն դրամ): Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքը տարեկան կտրվածքով ավելացել է 9%, մինչև $ 4.9 մլրդ (2,4 տրլն դրամ), իսկ ներքին պարտքն ավելացել է 33%, մինչև $ 1.2 մլրդ (576.2 մլրդ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին պարտքն աճել էր 12,1%, իսկ ներքին պարտքը`26%, իսկ ընդհանուր պարտքը`14.2%:
Հայաստանի աճող պետպարտքը միգրացիայի ֆոնին էլ ավելի է խորացրել բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն հասել է 2.1 հազար դոլարի, որտեղ արտաքին պարտքը կազմում է $ 1.7 հազար:
Երկրի ոսկու-արժույթի պահուստների հաշվին արտաքին պարտքի ծածկույթի մակարդակը 2017-ի առաջին կիսամյակում նվազել է` 45.9% -ից մինչև 40.8%, նախորդ տարվա 35.1% համեմատ: Պահուստները տարեկան կտրվածքով աճել են 28.6%, իսկ միայն տարվա I կիսամյակում նվազել 8.5%, արտաքին պարտքի տարեկան աճը`9%, կիսամյակի աճը`3%:
Արտաքին պարտքի կառուցվածքում 89.8% կամ $ 4.4 մլրդ, բաժին է ընկնում ՀՀ կառավարության պարտքին, իսկ մնացած 10.2%-ը կամ $ 559,9 մլն –ը կազմում է Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում կառավարության արտաքին պարտքը տարեկան կտրվածքով ավելացել է 10%, իսկ ԿԲ պարտքը` 12,6%: Միայն 2017-ի առաջին կիսամյակում կառավարության արտաքին պարտքն աճել է 2,3%, ԿԲ պարտքը`10.9%:
Ներքին պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը 2017 թվականի առաջին կիսամյակում նվազել է`91% -ից մինչև 89.1% ($ 1.1 մլրդ կամ 513.1 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`37,3%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`$ 122,1 մլն կամ 58,7 մլրդ դրամ, որոնց մասնաբաժինը 2017-ի առաջին կիսամյակում ավելացել է`8,4% -ից մինչև 10.2%, բացարձակ արժեքի տարեկան աճը`50.4%: Մնացածը կազմում են երաշխիքները`0.7% ($ 9 մլն), բացարձակ արժեքի տարեկան աճը`1,1%: Միայն առաջին կիսամյակի ընթացքում պետպարտատոմսերի ծավալը ներքին պարտքի կառուցվածքում աճել է 2.6%, հայկական եվրապարտատոմսերինը` 27.7%, երաշխիքների ծավալը`28.6%:
Հաշվի առնելով միգրացիայի իրական չափերը, բնակչության մեկ շնչին ընկնեղ պետական պարտքի բեռը շատ ավելի բարձր է (2011-2017թթ վիճ. Տվյալներով ՀՀ բնակչության թիվը նվազել է`3.274 մլն-ից 2.980 միլիոն): 2016-ի արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում կազմել է 56,6%, 2015-ի 48.7% համեմատ: Ընդ որում, միայն արտաքին պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում ավելացել է 41,4%, 2015-ի 45,8% համեմատ: Հայաստանի ՀՆԱ աճը 2016 թվականին դանդաղեց մինչև 0,2%, 2015-ի 3.2% աճից հետո: Իսկ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը հասավ $ 2 հազարի, որից ավելի քան $ 1,6 հազարը կազմեց արտաքին պարտքը:-